Թուրքիայում Ռադիոհեռուստաընկերության բարձրագույն խորհուրդը (RTUK) տուգանել է StarTv-ով հեռարձակվող «Տաղանդը դու ես» մրցույթի կազմակերպիչներին՝ հաղորդումներից մեկի ժամանակ մասնակիցներից մեկի կողմից «փոլ դանս» պար ներկայացնելու համար։
Թուրքական Haberdar կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռադիոհեռուստաընկերության բարձրագույն խորհուրդը «Տաղանդը դու ես» մրցույթի ժամանակ մասնակիցներից Սեւինչ Գյուրմենի ներկայացրած «փոլ դանսը» նույնացրել է սթրիփ ակումբներում ներկայացվող սեռական բնույթի պարերի հետ եւ տուգանել մրցույթի կազմակերպիչներին։
Թեեւ RTÜK-ի անդամների մի մասը խորհուրդ են տվել չխառնել «փոլ դանսը» սթրիփ պարերի հետ, այնուամենայնիվ խորհուրդը մրցույթը հեռարձակող հեռուստաընկերությանը դրամական խոշոր տուգանքի է ենթարկել։
Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ:











