Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում ոստիկանների և Ազգային միացյալ նախաձեռնության ղեկավար Շանթ Հարությունյանի կողմնակիցների միջև բախում է տեղի ունեցել: Քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը NEWS.am-ին ասաց, որ բախումը հրահրել են քաղաքացիական հագուստով ոստիկանները:

Ոստիկանները շարունակում են այս պահին բերման ենթարկել երթի մասնակիցներին: Նրանց թվում են Շանթ Հարությունյանն ու իր որդին, Շահեն Հարությունյանը, Կարեն Հարությունյանը, Գարիկ Յավրումյանը:  Բերման է ենթարկվել մոտ երկու տասնյակ մարդ: Ոստիկանները 3 շարք շղթա կազմած, երթի մասնակիցներին և լրագրողներին հրելով Մաշտոցի պողոտայից դուրս են բերել, այս պահին նրանք Ազատության հրապարակում են:

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ հանցագործություն է տեղի ունեցել, եւ պահանջել է, որ հավաքվածները հեռանան ու չխոչընդոտեն ոստիկանների աշխատանքին:

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարել է, որ բախումների ընթացքում ոստիկան է դանակահարվել: