Արման Արշակյանը, որը այսօր՝ նոյեմբերի 6-ին, Նախախորհրդարանի տարածած հայտարարության համաձայն, ոստիկան է եւ երկու ամիս առաջ գրանցվել է որպես Նախախորհրդարանի աջակից՝ իրականում գործելով ոստիկանության և Սամվել Ալեքսանյանի համար, այսօր եկել էր Մաշտոցի պուրակ եւ պահանջում էր, որպեսզի իրեն վճարեն իր երկու ամսվա աշխատավարձը։
«Ես եկել եմ օպերատորություն եմ արել, ձեր համար պայքարել եմ երկու ամիս: Երկու ամիս ինձ դավերիա եք արել, հերթապահություն եմ արել, դրանից հետո ինձ ասում եք սադրիչ: Ես զգացի, որ անիմաստ պայքար ա, ուզում էի դուրս գայի: Ձեր նախկին աշխատողը, գնդապետ Մարգարյան Իվանը երկու ամիս ինձ աշխատացրել ա, փող ա խոսք տվել, ամիսը՝ 100 հազար դրամ»,- ասում էր նա։
Տիգրան Խզմալյանը հայտարարեց, որ Նախախորհրդարանում բոլորը կամավոր են եւ աշխատավարձ չեն ստանում։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Նախախորհրդարանն իր հայտարարությունում նշել էր, որ երբ Արման Արշակյանը սկսել է «Նախախորհրդարանի աջակիցների շրջանում Սամվել Ալեքսանյանի օգտին քայքայիչ աշխատանք կատարել», երկու ամիս իրենք իմացել են այդ մասին եւ այժմ որոշում են կայացրել հեռացնել նրան։











