Ջրասուզորդ Սալվադոր Վ Լաոն տեսագրել է` ինչպես է Ֆիլիպինների Մոալբոալ ծովափերից մեկում հարյուր հազար շրջապտույտ կատարող սարդինաձկների վտառը շրջապատել իրեն:

The Telegraph-ը տեղեկացնում է, որ ջրասուզորդը իրեն անվանում է ծովային պապարացի, քանի որ ինքը երբեք առանց տեսախցիկի չի գնոմ ջրասուզության:

37-ամյա Ֆիլիպինների բնակիչը ջրասուզությամբ զբաղվում է արդեն 7 տարի, և  The Telegraph-ին տված հարցազրույզում նշել է, որ դա եղել է ամենաանհավանական տեսարանը, որ ինքն երբևէ տեսել է: