«Անոնիմուս» ակտիվիստների շարժումն ամբողջ աշխարհում նոյեմբերի 5-ին «Միլիոնավոր Դիմակների Երթ» է անցկացրել, որի նպատակն էր բողոքել կոռումպացված կառավարությունների դեմ:
«Անոնիմուս» շարժման հետևորդներից շատերը Լոնդոնում, Սիդնեյում, Մանիլայում, Տորոնտոյում և շատ այլ քաղաքներում կրել են Guy Fawkes կոչվող դիմակներ:
Euronews-ը տեղեկացնում է, որ մի շարք ցուցարարներ միավորվել են «հակակտիվիստների» շարժմանը և ցույց արել Սպիտակ Տան առջև:
Ակտիվիստները բողոքել են, որ նրանք ապրում են անարդար երկրում և այլևս օրենքի գերակայություն չունեն: Նրանք արադարություն են պահանջել:











