Բրիտանական Ուայթ կղզում 8 մլն ֆունտ արժողությամբ զբոսանավ է այրվել: Աշխատողները ահազանգել են, երբ նավահանգստի կողմից թանձր ծխի սյուն են նկատել:
Ականատեսների խոսքով՝ կրակն այնքան արագ է տարածվել, որ կորպուսը սկսել է հալվել: Որպեսզի թունավոր ծխից չթունավորվեն, մերձակայքում բնակվող մարդիկ փակել են պատուհանները եւ դռները: Դեպքի վայր ժամանած հրշեջները կարողացել են չեզոքացնել կրակը եւ թույլ չտալ, որ այն տարածվի նաեւ մյուս զբոսանավերի վրա:
Ներկայումս ոստիկանները պարզում են միջադեպի հանգամանքները, իսկ դեպքի վայրում հերթապահում են ոստիկաններ, որոնք հետեւում են, որ վառելիքի արտահոսք տեղի ունենա: Զբոսանավի սեփականատիրոջ անունը չի նշվում, փոխանցում է ՆՏՎ-ն:











