Ուկրաինայի Գերագույն Ռադայի մոտ ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել՝ պահանջելով ազատել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին: Ակցիային մասնակցել են հազարավոր մարդիկ:
Ակցիայի մասնակիցները ռադայի մոտ են եկել Եվրոպական հրապարակից՝ պահանջելով ազատել Տիմոշենկոյին: Խորհրդարանի շենքի մոտ իրենց ծառայությունն են անցկացրել հարյուրավոր ոստիկաններ, պատրաստ են եղել գործել նաեւ հատուկ ջոկատայինները: Այս մասին հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:
Ռադայում Տիմոշենկոյի հարցի լուծման առնչությամբ չորս օրինագիծ է ներկայացվել:











