Եկատերինբուրգի ոստիկանությունը հերթական անգամ խափանել է քրեական հեղինակությունների «գործնական հանդիպումը»: Բանակցություններն ընթանում էին սրճարաններից մեկում: Հավաքի վեց մասնակիցներին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք, իսկ հունվարին սպանված Ասլան Ուսոյանի զարմիկ Թիմուր Միրզոեւին տարել են շտապ օգնության մեքենայով:
Ոստիկանները Եկատերինբուրգի այդ սրճարանի բոլոր այցելուների մոտից սառը զենք է հայտնաբերել: Իրավապահները համոզված են, որ այստեղ հավաքվում էին քրեական հեղինակությունները: Ինչպես հայտնում է Սվերդլովսկի մարզում Ռուսաստանի ՆԳՆ ՊՎ քրեական հետախուզության վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի պետ Կոնստանտին Ստրոգանովը, այս հավաքին քննարկում էին ազդեցության ոլորտներին առնչվող հարցեր:
Իրենց «օրենքով գողեր» անվանող տղամարդկանց թվում ոստիկանները ճանաչել են քրեական հեղինակություն համարվող Թիմուր Միրզոեւին՝ Սվերդլոսկի Թիմուր մականվամբ: Օպերատիվ տվյալներով՝ նա Ասլան Ուսոյանի զարմիկն է, ում սպանել էին 2013թ.-ի հունվարին, գրում է Vesti.ru-ն:
Ենթադրվում է, որ մի քանի տարի առաջ Դեդ Հասանն իր բարեկամին նշանակել էր Սվերդլովսկի մարզի «նայող»: Չի բացառվում, որ հենց նա է պատասխանատու Ուրալում ազդեցության ոլորտի փոփոխության համար:
Ձերբակալման պահին Միրզոեւն իրեն հանկարծակի վատ է զգացել, ու ստիպված են եղել բժիշկ կանչել: Դեպքի վայր հասախ շտապ օգնության խումբը քրեական հեղինակությանը տարել է մոտակա հիվանդնավոց: Մյուս ձերբակալվածներին ոստիկաննությունը բերման են ենթարկել բաժին ստուգման համար:
Ընդ որում սրճարանի կայանատեղիում իրենց տերերին էին սպասում բացառապես «լյուքս» կարգի ավտոմեքենաներ: Ոստիկանները համարում են, որ դրանցով հավաքին են եկել մասնակիցները: Որոշ մեքենաներում օպերիատիվ մարմինները հայտնաբերել են դանակներ, տրավմատիկ ատրճանակ ու սպիտակ նյութով փաթեթ:











