«Խայան» գերհզոր` 2013թ. ամենաուժգին թայֆունը, հասել է Ֆիլիպիններ: Տարհանվել են 125 հազար ֆիլիպինցիներ:  Դպրոցներում դասերը հետաձգվել են, դադարեցվել է օդային եւ ծովային հաղորդակցումը:

Փոթորիկն արդեն վրա է հասել Ֆիլիպինների կենտրոնական մասում, հայտնում է «vesti.ru»-ն: Սամար եւ Լեյտե կղզիներում ամենուր կտրվել են էլեկտրալարերը:  Որոշ մայրուղիներով երթեւեկությունը դադարեցվել է: Փոթորիկի գոտում քամու ուժգնությունը հասնում է 76,4մ/վրկ.-ի, քամին հեշտությամբ տապալում է ծառերը:

Փոթորիկը շարժվում է դեպի հյուսի-արեւմուտք` 8մ/վրկ. արագությամբ, որը մոտավորապես 29 կմ/ժ է: Ֆիլիպիններից հետո այն կհասնի Լաոս եւ Վիետնամ: