Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում հարազատների գերեզմանին այցելած կինը շոկի մեջ է ընկել՝ տեսնելով, թե ինչպես է «ննջեցյալներից» մեկը փորձում դուրս գալ գերեզմանից:
Կինը սկզբում սարսափահար փախել է, հետո շտապօգնություն զանգահարել: Շտապօգնության աշխատողները «կենդանի դիակին» գտել են փոսի մեջ` կիսաթաղված վիճակում:
The Daily Mail-ը տեղեկացնում է, որ տղամարդը եղել է քաղաքապետարանի նախկին աշխատող, որին քաղաքի մյուս հատվածում դաժան ծեծի են ենթարկել, հետո կարծելով, թե արդեն մահացել է, բերել են գերեզմանատուն ու գցել ինչ-որ մեկի համար փորված փոսը։
Դեպքին ականատես կինը պատմել է, որ երբ ինքը ոստիկանություն է զանգահարել ու պատմել իր տեսածը, նրան խելագարի տեղ են դրել։
Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա գիտակցության է եկել:











