2010թ. հունվարի  լույս 16-ի գիշերը Մարտունի քաղաքում հագուստի խանութից գորղություն էր կատարվել, իսկ հանցագործը գողությունից մի քանի օր հետո  մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն: Դեպքը վաղուց է բացահայտվել, սակայն կասկածյալին ՌԴ-ում բերման ենթարկելուց հետո Հայաստան են արտահանձնել հոկտեմբերի 26-ին:

Ոստիկանությունը պատրաստել է տեսանյութ՝ դեպքի մանրամասների վերաբերյալ։

Մարտունու Պռոշյան 4 հասցեում գտնվող հագուստի խանութը պատկանել է անհատ ձեռներեց Շողիկ Սարդարյանին:

«Միշտ պարտքի մեջ եմ եղել, ես էդ պարտքերը վերցրել եմ, դրել «բիզնեսի» մեջ, մինչև էսօր էլ փակում եմ: Մի պատից տարել էր լրիվ դուբլյոնկեքները` մի կողմից, մի կողմից էլ տարելա կոժերը, բայց մնացած ապրանքին ոչ մի ապրանքի, ոչ մի բանի ձեռ չի տվել, միլիցիաները ինձանից շուտ եկած են, հետազոտեցին, շատ մարդիկ չարչարվեցին, տանջվեցին` վերջապես էդ արդյունքին հասան»:

Քննչական միջոցառումների արդյունքում 10 օր հետո պարզվել է, որ գողությունը կատարել է Մարտունու բնակիչ Աբրահամ Վալերի Բաղդասարյանը, ով այդ ընթացքում հասցրել էր հեռանալ ՀՀ-ից և թաքնվել ՌԴ Ռոստով քաղաքում:

ՀՀ-ի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով Աբրահամ Բաղդասարյանի նկատմամբ առաջադրվել էր մեղադրանք և  հետախուզում,  իսկ հետո նաև միջպետական հետախուզում:

2013թ. մարտի 16-ին Ռոստով քաղաքի ոստիկանները ձերբակալել էին Աբրահամ Բաղդասարյանին, իսկ հոկտեմբերի 26-ին նա էտապավորվել է Հայաստան:

Մանրամասները` ոստիկանության տեսանյութում: