Greenpeace-ը համացանցում տեղադրել է տեսանյութ, որտեղ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները մուտք են գործում Arctic Sunrise սառցահատի վրա, որի ուղեւորները փորձում էին «Պրիալմազնայա» նավթային հարթակի վրա ակցիա անցկացնել:

Կադրերում երեւում է, որ ԱԴԾ ուղղաթիռի մոտենալուն պես էկոլոգները դուրս են եկել նավի տախտակամած, որպեսզի թույլ չտան օդաչուներին վայրէջք կատարել: Արդյունքում ուժայինները ստիպված էին պարանով իջնել, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Գրանցվել է նաեւ խուզարկությունը: YouTube կայքում հրապարակված տեսնյութն ավարտվում է նրանով, որ սառցահատը հասցնում են Մուրմանսկի նավամատույց:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Arctic Sunrise նավի ուղեւորները փորձում էին բողոքի ակցիա կազմակերպել նավթի հայթայթման դեմ ու Պեչորսկի ծովում իջնել ռուսական հարթակի վրա: Արդյունքում ակտիվիստներին ձերբակալել են, իսկ նավը ուղեկալների հետ հասցրել են Մուրմանսկի նավամատույց:

Ավելի ուշ Arctic Sunrise-ի վրա ձերբակալված բոլոր 30 անձինք կալանավորվել են: Հոկտեմբերի 2-ին ու 3-ին մեղադրել են ծովահենության մեջ: Ավելի ուշ նրանց հանցանքը վերաորակավորվել է որպես ավազակությունը:

Հոկտեմբերի 21-ին Նիդերլանդները պաշտոնական հայցով դիմել են ՄԱԿ Ծովային իրավունքների միջազգային դատարան՝ պահանջելով ազատ արձակել հոլանդական դրոշի ներքո հանդես եկող նավը: Բողոքը սկսել են ուսումնասիրել նոյեմբերի 6-ին: