Նոյեմբերի 8-ին Արարատի քաղաքապետի ընտրությունների եզրափակիչ հանրահավաքի ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին արարատցիները մոտենում էին հիմնականում՝ փող կամ աշխատանք խնդրելու։

Ծառուկյանը բոլորին խոստանում էր՝ «ընտրություններից հետո», եւ յուրաքանչյուր խնդրանքը լսելուց հետո կանչում. «Սեթո, փողը կտաս, Սեթո, կընդունես աշխատանքի»։