Միխայիլ Գալուստյանի ու նրա ընկերների ճանապարհորդությունը Մնեվնիկների սթրայքբոլների հրաձգարան խառը մենամարտերի մարզիկ Ալեքսանդր Եմելյանենկոյի համար ավարտվել է հերթական հարբեցողությամբ:

Քանի դեռ «Comedy-club»-ի անդամի ընկերները պաշտպանիչ գունավորմամբ հագուստով խաղում էին, Եմելյանենկոն չէր մասնակցում ընդհանուր խրախճանքից, ինքն իրեն զվարճացնում էր ոգելից խմիչքով:

Խիստ հարբելուց հետո Եմիլյանենկոն սկսել է անպարկեշտ հայհոյել: Տեսագրությունից երեւում է, որ Գալուստյանը փորում է հանգստացնել իր հյուրին՝ ամենը վերածելով կատակի: Հարբած մարզիկը մի քանի անգամ փորձում է կանգնել, սակայն Գալուստյանը պահում է նրան:

Վերջապես Եմելյանենկոն կանգնում է աթոռից ու մի քանի քայլ անում:

«Ոչ, արի չգնանք»,- հասցնում է միայն ասել հսկային պահել ցանկացող արտիստը: Հաջորդ վայրկյանին Եմելյանենկոյի ծանրությունից երկուսն էլ ընկնում են:

Ալեքսանդր Եմելյանենկոյի «փառքը» դեռ չէր մարել նախորդ սկանդալից հետո: Հոկտեմբերի 23-ին խառը մարտերի մարզիկը «Ֆաինա» սրճարանում կռվել էր 63-ամյա թոշակառու Վասիլի Միսյուտինի հետ:

Վիճաբանության համար արդեն ձերբակալված Եմելյանենկոն հակադարձ հայց է ներկայացրել: Մարզիկի խոսքով՝ թոշակառուն ինքն է առաջինը վեճը սկսել: Մի քանի օր անց մարզիկն ու թոշակառուն խաղաղ բաժանվել են:

 Տուժողը Life News-ի թղթակիցներին իր որոշումը մեկնաբանելիս հայտարարել է, որ իր ու Եմելյանենկոյի միջեւ «ոչինչ չի պատահել»: Վասիլի Միսյուտինինն ու Ալեքսանդր Եմելյանենկոն քննիչի սենյակում խաղաղ համաձայնության են եկել: Երբ թոշակառուն իմացել է, որ Ալեքսանդրին սպառնում է 50000 ռուբլի տուգանք ու 15 օրվա ուղղիչ աշխատանքներ, նա որոշել է հակառակորդի դեմ բողոքներ չունենալու մասին փաստաթուղթ ստորագրել: