Հյուսթոնում ծննդյան տարեդարձի երեկույթի ժամանակ խոշոր հրաձգություն է տեղի ունեցել: Միջադեպի հետեւանքով երկու մարդ զոհվել է, եւս 22-ը վիրավորվել են, հաղորդում է Houston Chronicle-ը:Հրաձգությունը սկսվել է նոյեմբերի 9-ին տեղական ժամանակով երեկոյան 9-ին:
Զոհվել են երիտասարդ տղա ու աղջիկ: Վիրավորներից ոմանց վիճակը գնահատվում է ծանր:Նախնական տվյալներով՝ կրակն արձակել են երկու անձինք, որոնց անունները դեռ չեն հրապարակվում: Ինչպես նշում է CNN-ը, ենթադրայալ մարդասպաններին այժմ ոստիկանությունը փնտրում է: Հանցագործության դրդապատճառների մասին եւս դեռ ոչինչ հայտնի չէ, հաղորդում է Lenta.ru-ն:Չի հստակեցվում նաեւ, թե ում ծննդյան օրն է տեղի ունեցել հրաձգությունը:
Հայտնի չէ նաեւ, տուժել է արդյոք հյուրընկալողը: Միջոցառմանը ներկա էր 100 մարդ: Մեծամասնությունը 17-ից 20 տարեկան էր:











