Արարատի համայնքային ընտրություններում ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանը ժամը 15:40 քվեարկեց 18/03 ընտրատեղամասում, ուր եկել էր կնոջ եւ երեխաների հետ:
Նա նշեց, որ քվեարկում է հանուն գեղեցիկ, լուսավոր, կանաչ Արարատի:
ԲՀԿ թեկնածու, «Արարատ ցեմենտ» գործարանում՝ որպես արտադրության պետ աշխատող Սամվել Բարսեղյանին նա ասաց. «Թեկնածուին կուզեմ ասել, որ ազատ, արդար թափանցիկ ընտրություն լինի»:
Նշենք, որ Քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն դեռ չի քվեարկել:











