Արարատի համայնքային ընտրություններում ԲՀԿ թեկնածու Սամվել Բարսեղյանը նոյեմբերի 10-ին, ժամը 17:30-ին քվեարկեց թիվ 18/05 ընտրատեղամասում: Նա ընտրության էր եկել կնոջ ու թոռների հետ:

«Ես քվեարկեցի հանուն իմ Արարատի ժողովրդի, բարգավաճման, որ գեղեցիկ լինի իմ քաղաքը, որ ժողովուրդը հպարտ ժպտալով ման գա»,- ասաց Սամվել Բարսեղյանը՝ նշելով, որ վստահ է իր հաղթանակում:

ԲՀԿ թեկնածուն նշեց, որ տեղյակ չէ ընտրախախտումների մասին իր կուսակցության ահազանգերին, եւ որ դրանց մասին տեղյակ են Բարգավաճ Հայաստան կուսակցության գրասենյակում: