Նոյեմբերի 10-ին Արտաշատ-Երևան ճանապարհի Ջրահովիտ-Արևադուզ հատվածում, ժամը 21:30-ի մոտ տեղի է ունեցել ավտովթար: Բախվել են «Օպել Վեկտրա » 84 QS 444 համարանիշով և «Մերսեդես » մակնիշի 29 LO 027 համարանիշով ավտոմեքենաները և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Մեքենաները զգալիորեն վնասվել են, սակայն վարորդները, բարեբախտաբար, մարմնական վնասվածքներ չեն ստացել:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











