Մերձմոսկվայի բնակելի շենքում կենցաղային գազի պայթյունի զոհերի թիվը հասել է հինգի:
Փրկարարները եւս մեկ զոհվածի մարմին են գտել Զագորսկիե Դալիի պայթյունից հետո, զոհերի թիվը հասել է հինգի, հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը՝ հավելելով, որ փլատակների տակ կարող է եւս երեք մարդ լինել:
ՔԿ ներկայացուցչի խոսքով՝ զոհվածը տարեց կին է, հայտնում է gazeta.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ չորս մարդ է զոհվել, չորս տուժածների էլ հիվանդանոց են տեղափոխել:











