Մերձմոսկվայում կենցաղային գազի պայթյունի արդյունքում զոհվել է չորս մարդ, փոխանցում են Ռուսաստանի ԱԻՆ-ից: Պայթյունը տեղի է ունեցել ինը հարկանի շենքում, փլուզումներ տեղի են ունեցել երկու հարկերում:
Դեռեւս երեք մարդ կարող է փլատակների տակ լինել: Դեպքի վայրում նաեւ երեխայի են գտել, նա ողջ է:
Չորս մարդու հիվանդանոց են տեղափոխել, չորս մարդ զոհվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Վթարային շինությունից տարհանել են 15 մարդու:



























