ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է․

«ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի և Բյուրոյի անդամ Սևան Դանիելյանի հետ աշխատանքային այցով գտնվում ենք Մոսկվայում։ ՌԴ Պետական Դումայում հանդիպել ենք «Միասնական Ռուսաստան» և «Արդար Ռուսաստան» կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Քննարկել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ»: