Խարդախության զոհ է դարձել Երևանի կամերային երաժշտության կենտրոնի Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավար 79-ամյա Էդուարդ Թադևոսյանը, հաղորդում է Shamshyan.com—ը։

Նոյեմբերի 9-ին տելեգրամ հավելվածի միջոցով Է. Թադևոսյանի հետ կապ է հաստատել ոմն քաղաքացի և հայտնել, որ ինքը Տիգրան Ավետիսյանն է և նրա վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է 6 միլիոն դրամ, 1780 եվրո և 41 հազար ԱՄՆ դոլար։

Դեպքի փաստով «խարդախություն» հատկանիշներով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ խարդախություն կատարած ոմն Տ. Ավետիսյանին և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։