ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 19-ին, կազմել է 360.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.53 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 397.25 դրամ (աճել է 1.88 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.41 դրամ (աճել է 0.03 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 357.5–359 դրամով, վաճառվում է 361-362.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 388-393 դրամով, վաճառվում է 397.5–403 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.13–4.26 դրամով, վաճառվում է 4.26–4.51 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 359 դրամով, վաճառվում՝ 361.5 դրամով:

Եվրոն գնվում է 393 դրամով, վաճառվում է 397 դրամով:

Ռուբլին գնվում է 4.20 դրամով, վաճառվում է 4.27 դրամով: