Եթե քաղաքացիների պահանջը՝ փոխել դերասան Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը, շարունակվի, անպայման արդյունք կտա։ Այս մասին NEWS.am-ին ասաց «Նախախորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը, որը նոյեմբերի 12-ին մասնակցում էր դեպի Դատապարտյալների հիվանդանոց բողոքի խաղաղ երթին։

Մեկնաբանելով ՀՀ նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու օրենսդրական հիմքերը վերանայելու նախագահի նախաձեռնության մասին՝ Սեֆիլյանն ասաց. «Դա պետք է դիտարկել որպես հերթական «սիրուն չէ»-ի նախերգանք: Կարծում եմ՝ մենք շուտով հերթական «սիրուն չէ»-ն կլսենք Սերժ Սարգսյանի շուրթերից»: