ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչուհի Լինդա Դուչարմն ամուսնացել է ճանգգոտած «սատանայի անիվի» հետ, որին նա Բրյուս է կոչում: Ավելի վաղ նա երկարատեւ սիրավեպեր է ունեցել գնացքի եւ օդանավի հետ, հաղորդում է NY Daily News-ը:
Սինդրոմը, որով տառապում է Լինդան, կոչվում է օբյեկտասեքսուալություն: Օդանավի հանդեպ կապվածության ժամանակ նա աշխատանքի է անցել որպես օդաչու: Երբ այդ կիրքն անցել է, ամերիկուհին կապվել է գնացքի հետ: Դրա պատճառով Լինդան որոշ ժամանակ ուղեկցորդ է աշխատել գնացքում:
Մի անգամ նրան բռնացրել են գնացքի «երկաթների գրկում» եւ հեռացրել աշխատանքից:
Նա երկար ժամանակ դեպրեսիայի մեջ է եղել, մինչեւ զգացմունք է առաջացել Skydiver «սատանայի անիվի» նկատմամբ, որին նա Բրյուս է կոչել:
Նախորդ տարի Լինդան գտել է ոչ կրոնական մի քահանայի եւ ամուսնացել Բրյուսի հետ:











