Ազատամարտիկ Էդվարդ Ներսիսյանը, որը մարտընկերների շրջանում հայտնի է որպես Ապար, նոյեմբերի 14-ին Ազատության հարապարակում ազատամարտիկների հավաքի ժամանակ իշխանություններին անվանեց «կապիկներ, գենդերներ, սրիկաներ, ազգի դավաճաններ»:

«Այսօր մենք ոչ թե գենացիդի ենք ենթարկվում, այլ գենդերացիդի, ժողովուրդ ջան։ ...Գենդերներով, հլը տես, գենդերստանը բերել սարքել են լափ քաղաքապետարանի քթի տակ, որ երաշխավոր ունենան, հա բա, անտեր հո չեն: Իրանք ֆինանսավորում են, իրանք լավ էլ եւ այլն եւ այլն...Իրենք գիշերները գիտեն՝ ում են տանում, ինչ են անում»,- ասաց ազատամարտիկը:

Էդվարդ Ներսիսյանը հավաքվածներին կոչ արեց համախմբվել եւ պայքարել անարդարությունների դեմ՝ ընդգծելով, որ «սրանց հետ խոսալը հնարավոր չի»։

«Իրանց ասածը ասում ա՝ օրենքով, օրենքի էսինչ կետով, տո ես շատ գիտեմ քո օրենքը, մարդկային օրենքից դուրս օրենքներ եք հայտարարել, կապիկներ, գենդերներ, սրիկաներ, ազգի դավաճաններ»,-հայտարարեց Էդվարդ Ներսիսյանը՝ վստահեցնելով, որ հաղթանակն իրենցն է լինելու։

Հիշեցնենք, որ ազատամարտիկներն ամեն հինգշաբթի հանրահավաք են անցկացնում Ազատության հրապարակում՝ իշխանություններից պահանջելով լուծել ազատամարտիկների սոցիալական խնդիրները։ Արդեն ավանդույթ է դարձել հանրահավաքների ընթացքում շաբաթվա կարեւորագույն ներքաղաքական եւ հասարակական խնդիրների քննարկումը։ Ազատամարտիկների շարժմանը միացել են մեծ թվով մտավորականներ եւ քաղաքական գործիչներ։