Հրշեջներին հաջողվել է հանգցնել կենտրոնական Լեհաստանի գազատարի պայթյունի վայրում բռնկված հրդեհը, որի արդյունքում երկու մարդ էր զոհվել: Այս մասին հայտնել է տեղի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Կշիշտոֆ Բեռնացկին:
Հիշեցնենք, պայթյունը տեղի էր ունեցել նոյեմբերի 14-ին՝ Յանկուվ-Պշիգոդսկում՝ գազատարի նոր գծի անցկացման աշխատանքների ժամանակ: Հաղորդվել էր երկու բանվորների մահվան մասին: 13 մարդ տուժել է, նրանցից յոթը, այդ թվում՝ մեկ երեխա, հիվանդանոցում են: Տասը տուն ու երկու գյուղատնտեսական կառույց է այրվել:
Լեհաստանում գազատարի վրա հզոր պայթյուն է որոտացել
Վթարային ծառայությունները փակել էին գազատարը, բայց խողովակների գազն այրվել էր 18 ժամ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Գազատարը պատկանում է Gaz-System պետական ընկերությանը, որը խոստացել է նյութական օգնություն ցուցաբերել տուժածներին:
Նոյեմբերի 15-ի առավոտյան դեպքի վայր էր մեկնել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:











