Լեհաստանում բարձր ճնշման գազատարի վրա հզոր պայթյուն է որոտացել, որի արդյունքում երկու մարդ համարվում են անհայտ կորած, կան տասնյակ վիրավորներ:

Պայթյունը որոտացել է Յանկուվ-Պշիգոդկի բնակավայրի մոտ, հաղորդում է TVN24 հեռուստաալիքը՝ վկայակոչելով ականատեսների խոսքը:

Անհայտ կորածներից մեկը զոդող բանվորն է եղել: Վիրավորների շարքում կան երեխաներ, տուժածներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», այրվում են մի քանի բնակելի շենքեր եւ անտառը, փրկարարական աշխատանքները շարունակվում են: Հրդեհը մարում են 12 հրշեջ հաշվարկներ: Վթարի պատճառների մասին դեռ չի հաղորդվում: