Արաբկիր և Քանաքեռ –Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 15-ին լսվում էր դրամաշորթության զոհ դարձած՝ Հնդկաստանի քաղաքացիների գործը։

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող, ազգությամբ հնդիկ Մահեշ Կումարի խաբեության զոհ են դարձել նրա 23 ազգակիցները։ Դատական գործից տեղեկանում ենք, որ համաձայնության գալով Մունիբ Ուռ Ռահմաանի հետ, նա ուսանող ընկերներից հափշտակել է խոշոր չափի գումարներ:

Յուրաքանչյուրը Մահեշ Կումարին տվելէ  700 դոլար, որպեսզի վերջինն իրենց համար Հնդկաստանի տոմսեր ձեռք բերի: Մահեշ Կումարը յուրացրել է գումարը։ Տուժածները դիմել են դատարան՝ խաբեությամբ հափշտակված գումարը ետ ստանալու նպատակով: