Ֆլորիդայի հրշեջներն այս անգամ ստիպված են եղել փրկել ոչ թե մարդու, այլ կենդանու: Նրանք փրկել են փորսուղի, ում գլուխը մնացել էր ապակե տարայի մեջ:

Կենդանին փորձել էր տարայից հանել սնունդի մնացորդները, արդյունքում մնացել էր այնտեղ: Հրշեջներին հրավիրել էր լրագրող Կարլոս Սուարեսը Մայամիից, ով անհանգստացել էր փորսուղի կյանքի համար:

Փրկարարները ժամանել են ռեկորդային կարճ ժամանակում եւ փրկել կենդանուն, որը ուրախացած փախել է դեպի թփերը: Սուարեսն այդ մասին ռեպորտաժ է նկարել, որը ցուցադրել են տեղական հեռուստատեսությամբ: