Ոստիկանության տվյալով՝ իրենց հաջողվել է գտնել ու ձերբակալել սեպտեմբերի 14-ին Երևանի համակարգիչների խանութներից մեկում գողություն կատարած տղամարդուն: Հանցագործը նախկինում 4 անգամ դատապարտված 48-ամյա Ենոք Վարդանյանն է: Հանցագործությունը բացահայտելու գործում ոստիկաններին օգնել է խանութի տեսախցիկների ձայնագրությունը։ Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում։