Նոյեմբերի 9-ին, ժամը 3-ի սահմաններում Աբովյան քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գիշերային շրջագայության ժամանակ Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանության եւ քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, կանխելով կասկածելի տղամարդու փախուստը, բերման ենբերման ենթարկել անհայտ քաղաքացու, որը պարզվել է, նախկինում յոթ անգամ դատապարտված Սամվել Գարեգինի Եգորյանն է:
Բաժնում Եգորյանը խոստովանել է, որ սեպտեմբերից մինչեւ նոյեմբերի 9-ը Աբովյանի Օգոստոսի 23, Հանրապետության, Երիտասարդական եւ Սարալանջի փողոցներից 30–35 լուսատուներ եւ լուսատուների դրոսելներ է գողացել:
Մեկ լուսատուի արժեքը կազմում է մոտավորապես 6500 դրամ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում։











