Նոր Զելանդիայում 44-ամյա կինը վրաերթի է ենթարկել իր ընկերոջը, իսկ հետո փորձել է ինքնասպան լինել:
Ականատեսները Sky News-ին պատմել են, որ զույգը վիճել է խանութի մոտ. տղամարդը կնոջն ասել է, որ հեռանում է նրանից, հուսահատված կինը մի քանի անգամ մեքենայով հարվածել է նրան:
Ականատեսները նաև պատմել են, որ ընկերոջը հարվածելուց հետո նա մեքենան վարել է դեպի գետն ու մեքենայով ընկել ջուրը: Սակայն երբ մեքենան սկսել է սուզվել, կնոջը հաջողվել է դուրս գալ մեքենայից:
Պատահարը ֆիքսել է խանութի տեսախցիկը, որտեղ երեւում է` ինչպես է կինը մեքենայով հարվածում ընկերոջը, ուժեղ հարվածից տղամարդն ընկնում է, իսկ կինը մեքենան հետ է վարում ու նորից հարվածում: Ականատեսները միջամտում են և չեն թողնում, որ նա 3-րդ անգամ հարվածի զոհին:
Տղամարդուն վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, իսկ կնոջը` հոգեբուժարան:











