Փաթեթավորող «ուտեստի» բաղադրատոմսը բավական հեշտ է՝ սովորական հավի արգանակ, լամինարիա ու եւս մի քանի բաղադրիչ: Բոլոր բաղադրատարրերը միախառնվում են, հետո տեղակայվում հատուկ սարքավորման մեջ, որպեսզի հեռացնեն ավելորդ օդը: Արդյունքում թաղանթը շատ ամուր է դառնում, ինչպես պոլիէթիլենը:
«Մեր ապրանքը յուրահատուկ է նրանով, որ այն 90 տոկոսով բաղկացած է սննդանյութերից ու համային հավելումներից, որոնք բնական են, իսկ մյուս 10 տոկոսը, որոնք տեսք են տալիս այս թաղանթին, սննդային հավելումներ են, որոնք բուժիչ հատկություններ ունեն, ինչպես օրինակ աղեստամոքսային տրակտի համար»,- ասում է հայտնագործության հեղինակը, Աստրախանի պետական տեխնիկական համալսարանի ասպիրանտ Մարիա Նիկուլինան, հաղորդում է Life News-ը:
Սա թույլ կտա լուծել միաժամանակ երկու խնդիր՝ ազատվել սնունդի փաթեթավորման պոլիէթիլենից ու կրճատել շրջակա միջավայրի ծանրաբեռնվածությունը: Ինչպես համեստորեն նշում են երիտասարդ գիտնականները, մշակման գաղափարը մակերեսային էր: Խոսքը միայն բաղադրատարրերի ճիշտ չափերի մասին է:
Թաղանթի պատրաստման համար պահանջվում է 5-6 ժամ, նույնքան ժամանակ պահանջվում է բաղադրատարրերի չորացման համար: Գիտնականները ցույց են տվել մթերք, որը փաթեթավորված էր բիոթաղանթով. երբ եռացրած ջուրն ավելացնում են փաթեթի վրա, թաղանթն ամբողջությամբ լուծվում է:











