Մոսկվայի անցուղում ներգաղթյալի դեմ հարձակման նոր դեպք է արձանագվել: Ողեւորները ծեծել են մի երիտասարդ ներգաղթյալի եւ դուրս շպրտել գնացքից: Ականատեսների խոսքով՝ պատճառը եղել է ներգաղթյալի ցեմենտոտ հագուստը:
Նոր սկանդալային միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին, մետրոյում:
Տեսանյութում, որը հայտնվել է Life News-ի տրամադրության տակ, երեւում է, թե ինչպես սեւ վերնազգեստով երիտասարդը սկզբում նստում է վագոնի գետնին պառկած տղամարդու վրա, ապա հարվածում նրան:
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հարձակվողը երիտասարդից պահանջեց իրենց կես մետր հեռու նստել, քանի որ նրա հագուստն իսկապես շատ կեղտոտ էր: Հետո նա հարձակվեց թափառաշրջիկի վրա եւ սկսեց ծեծել: Հետո նրան միացան եւս երկու տղամարդ: Նրանք բառացի, վագոնից դուրս նետեցին ներգաղթյալին «Չեխովսկայա» կայարանում»,- Life News-ին պատմել է ականատես կանանցից մեկը:
Հատկանշական է, որ «Չեխովսկայա» կայարանում ոստիկաններ են եղել, սակայն նրանք բռնություն գործադրողներին չեն ձերբակալել:











