Պանամայում ոստիկանները ռեկորդային քանակությամբ թմրանյութ են ոչնչացրել: Նրանք ոչնչացրել են 12 տոննա կոկաին, մարիխուանա ու հերոին, հաղորդում է TVC.ru-ն:
Թմրանյութերը առգրավվել են վերջին մի քանի ամիսների ընթացքում: Վնասակար նյութերն այրել են բնակավայրերից հեռու գտնվող դաշտում: Պանաման սահմանակից է Կոլումբիային, որը աշխարհում առաջինն է թմրանյութերի արտադրության տեսակետից, ու լրջորեն տուժում է դրա անօրինական շրջանառությունից:
Երկրի իշխանությունները ակտիվորեն պայքարում են այս խնդրի դեմ: Տարվա սկզբից երկրում ոչնչացվել է 40 տոննա թմրանյութ:











