Նոյեմբերի 22-ին Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 42-րդ գլխավոր համաժողովի օրակարգի համաձայն կայացել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահի ընտրությունը, որին մասնակցել են եվրոպական երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահները:

Հայաստանից մասնակցում էր Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Միակ թեկնածուն գործող նախագահ Պատրիկ Հիկեն էր, ով միաձայն վերընտրվել է: Պատրիկ Հիկեն ԵՕԿ-ը ղեկավարում է 2005թ-ից: