«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության առաջնորդ, սկանդալային Անի Զախարյանը, որը մասնակցում էր դեկտեմբերի 2-ին Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցության դեմ բողոքի ակցիային, Նալբանդյան փողոցում նախաձեռնել է ՀՀ օրհներգի կատարումը։

Մինչ ակտիվիստները փորձում էին ճեղքել ոստիկանական պատը, կուսակցության կին առաջնորդը սկսել է երգել, նրան միացել են ակցիայի այլ մասնակիցներ։