Կալիֆոռնայի Սանտա Անա քաղաքում 28-ամյա կինը մի շինության տանիքից մյուսին ցատկելիս ընկել է՝ մնալով շենքերի միջև, որոնց հեռավորությունը 46սմ է։

Daily Mail-ը տեղեկացնում է, որ կինը պատերի մեջ սեղմված մնացել է մեկ ժամ։

30 փրկարար ծառայության աշխատողներին դժվարությամբ հաջողվել է կնոջը դուրս հանել: Նրան ձեռքերի ու ոտքերի քերծվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Հայտնի չէ, թե ինչու էր 28-ամյա կինը հայտնվել ոչ բնակելի շենքի տանիքին: