Թբիլիսիի Ազատության հրապարակում դեկտեմբերի 4-ին նշել են հրեական Հանուկայի տոնը: Շատերն իրենց հետ բերել են երեխաներին, որոնք ձեռքներին ունեցել են  փուչիկներ` Հանուկայի տեսքով մոմակալի պատկերով:

Հանուկայի մոմավառության արարողությանը հատուկ մոմակալով մասնակցել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Նա շնորհավորել է  հավաքվածների տոնը եւ հայտարարել, որ վրաց եւ հրեա ժողովուրդների միջեւ կան դարավոր բարեկամական, համատեղ կեցության եւ համագործակցության  կապեր, հայտնում է «Նովոստի Գռուզիան»: