Ավստրալիայի Մելբուռն քաղաքի մետրոյի կայարաններից մեկում անվտանգության տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է 15-ամյա աղջիկը` առանց ուղեվարձը վճարելու փորձում արագ անցնել բաց անցակետով, բայց տեսուչը հասնում է նրա հետևից, բռնում թևից, աղջիկը շրջվում և ապտակում է տեսուչին,իսկ տեսուչը բռնում է նրա հագուստից, բարձրացնում և գցում գետնին:
Աղջկա ընկերուհին փորձում է ամեն կերպ ընկերուհուն օգնության հասնել, բայց հսկիչները նրան թույլ չեն տալիս մոտենալ գետնին ընկած ընկերուհուն:
The Age-ը տեղեկացնում է, որ դեպքից հետո մեղադրանք է առաջադրվել ոչ թե մետրոյի հսկիչի նկատմամբ, որը այլ աղջկա և իր ընկերուհու դեմ, ովքեր չեն ենթարկվել հսկիչներին և փորձել են առանց ուղեվարձը վճարելու անցնել արգելապատնեշները:











