Համացանցում մի տեսագրություն է տարածվել, որում երևում է` ինչպես են հարսանիքի ժամանակ հարսի նետած ծաղկեփնջի համար անհամբեր անգլուհիները փորձում առաջինը հասնել ծաղկեփնջին, բայց այն ընկնում է սրահի մեջտեղում պատրաստված փոքրիկ պարտեզի մեջ, կանանցից մեկը գլխապատառ ձգվել է՝ ծաղկեփունջը վերցնելու, բայց գլխիվայր արգելապատնեշի վրայից ընկել է բույսերի մեջ։

Daily Mail-ը տեղեկացնում է, որ պատահարը նկարել է հարսանիքին ներկա հյուրերից մեկը և տեղադրել համացանցում: