Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում 33-ամյա Ջոն Դեւիսն իր գողացած «Ֆորդ Ռեյնջեր» մակնիշի մեքենայով մի քանի անգամ հարվածել է ոստիկանական մեքենային, իսկ հետո հրկիզել է գողացված մեքենան և դիմել փախուստի:
Տեսագրությունում երևում է` ինչպես է գողը Բիրմինգհեմի փողոցներից մեկում արգելափակման մեջ մնալուց հետո անդադար հարվածում առանց նշանի ոստիկանական մեքենային և փողոցում կայանած մեկ այլ մեքենայի: Մի քանի ուժգին հարվածներից հետո նրան հաջողվում է մեքենան հանել արգելափակումից և հեռանալ:
Տեսախցիկը նաև ֆիքսել է` ինչպես է գողն այրում «Ֆորդ Ռեյնջերը» եւ մեկ այլ մեքենայով դիմում փախուստի:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ դեպքից 9 օր հետո Ջոն Դեւիսը երկու հանցակիցների հետ մասնակցել է զինված կողոպուտի:
Գողությունը կատարելուց հետո Ջոնն ու իր հանցակիցներից մեկը կարողացել են փախչել, իսկ մյուսին ոստիկանները բռնել են:
Գողությունից 4 օր անց ոստիկաններին հաջողվել է բռնել Ջոնին և իր հանցակցին` հետևելով նրանց բջջային հեռախոսների վերլուծությանը:
Ջոնին դատապարտել են 17 տարվա ազատազրկման:











