Դեկտեմբերի 14-ին Ազատության հրապարակից մեկնարկեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի եւ իր համախոհների երթը դեպի նախագահի նստավայր, որտեղ նրանք պահանջելու են Սերժ Սարգսյանից Հայաստանը չտանել Մաքսային միություն, այլ ձգտել ԵՄ անդամության (ֆոտոռեպորտաժ)։
Երթին մասնակցող մոտ 50 քաղաքացիներ, «Ազատ անկախ Հայաստան վանկարկելով, Բաղրամյանով բարձրանում են դեպի ՀՀ նախագահի նստավայր, մինչդեռ ԱԻՄ առաջնորդը գնում է «Գազել» մակնիշի միկրոավտոբուսով։
«Քանի որ ռուպերի միկրոֆոնը միացված է Գազելին, դրա համար է Հայրիկյանը «Գազելով» գալիս, որ կարողանա ռուպերով խոսել»,- նպատակահարմար գտան պարզաբանել երթի մասնակիցները, քանի որ քաղաքացիները հետաքրքրվում էին, թե ինչու է երթի առաջնորդը իրեն առանձնացնում մասնակիցներից։















