Ոստիկանությունը հաղորդում է, որ խարդախություն կատարելու կասկածանքով ոստիկանները երկրորդ անգամ են բերման ենթակել Նոր Նորքի բնակիչ` 1987թ. ծնված Գարիկ Եղիկյանին:

Ամիսներ առաջ Գարիկ Եղիկյանին բերման ենթարկելուց հետո ոստիկանները նրան ստորագրությամբ բաց էին թողել: Նա տարբեր քաղաքացիների հետ միասին նրանց անձնագրերով տարբեր խանութներից ապառիկ բջջային հեռախոսներ և նոթբուքեր էր գնել ու գումարը չվճարելով ` խաբեությամբ տիրացել էր ապրանքներին:

Ոստիկանությունը հայտնում է, որ երկրորդ անգամ Գարիկին բերման են ենթարկել, քանի որ վերջինը խաբեությամբ մեքենաներ է յուրացրել:

Նա տարբեր քաղաքացիներից գումարը մաս-մաս վճարելու պայմանով ավտոմեքենաներ է վերցրել, սակայն ոչ միայն գումարը չի վճարել, այլև ինքնարժեքից ցածր գներով վաճառել է մեքենաները ու տիրացել գումարին:

Իրավապահները կասկածներ ունեն, որ Գարիկ Եղիկյանի գործողություններից տուժել են նաև այլ քաղաքացիներ, ովքեր կարող են դիմել Ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին:

Մանրամասները` ոստիկանության տեսանյութում: