Ատենակալները 29-ամյա Մայքլ Աբեդոլաջոյին ու 22-ամյա Մայքլ Ադեբովալեին մեղավոր են ճանաչել բրիտանացի զինվոր Լի Ռիգբիի սպանության մեջ, հաղորդում է BBC-ն:
Դատապարտյալները հերքում են իրենց մեղքը: Նրանք պնդում են, որ հանցագործության են դիմել, որպեսզի վրեժ լուծեն մահմեդականների մահվան համար:
Ութ կին ու չորս տղամարդ ատենակալներից մոտ իննսուն րոպե պահանջվել՝ վերջնական որոշում կայացնելու:
Զոհի բարեկամները արտասվել են, երբ դատավճիռն ընթերցվել է: Նշենք, որ Ռիգբին ունի փոքրահասակ տղա ու այրի:
Լոնդոնում թմբկահարի մարդասպանը հրաժարվել է խոստովանել իր մեղքը











