Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հատուկ տեսաուղերձ է ձայնագրել, որը դեկտեմբերի 25-ին ցուցադրվել է Channel 4 հեռուստաալիքով:
Տեսաուղերձի նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայում: Տեսագրությւոնում Սնոուդենը կոչ է անում ԱՄՆ իշխանություններին դադարեցնել զանգվածային գաղտնալսումները` զուգահեռներ տանելով ժամանակակից աշխարհի ու հայտնի գրող Ջորջ Օրուելի ստեղծած աշխարհների միջեւ:
Սնոուդենը անհանգստացած է կառավարությունների` քաղաքացիների անձնական կյանքին միջամտելու մակարդակով:











