Թուրքիայում «մեծ կաշաք» գործողությունն իրականացրած ոստիկաններին աշխատանքից հեռացնելուց հետո Ֆեթհուլահ Գյուլենի անեծքի տեսագրությունը ինտերնետում դիտողականության ռեկորդներ է սահմանում։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Ֆեթհուլահ Գյուլենի նզովքի տեսագրությունը դիտողականության տեկորդներ սահմանելով մեկտեղ, նաեւ առիթ է դարձել զավեշտալի նմանակումների, որոնք, շուտով հանվելու են Youtube-ից։
Գյուլենի այդ նմանակումների պատճառով Գյուլենի կողմնակիցները դիմել են Youtube-ի պատասխանատուներին եւ դրական պատասխան ստացել։
Նշենք, որ այն բանից հետո, երբ էրդողանը սկսեց աշխատանքից ազատել «մեծ կաշառք» գործողության շրջանակներում նախարարների որդիներին, բարձրաստիճան պաշտոնյաներին ու խոշոր գործարարներին ձերբակալած ոստիկաններին, Ֆեթհուլահ Գյուլենը նզովել էր գողերին թողած գողերին ձերբակալողներին՝ ասելով, թե թող Ալլահը նրանց տները հրի մատնի եւ օջախները քանդի։











