Չինական Լուչժոու քաղաքի առեւտրի կենտրենում հրդեհ է տեղի ունեցել: Հաղորդում է չորս զոհերի ու 35 տուժածների մասին:
Բռնկումը տեղի է ունեցել հինգշաբթի 22:40-ին, իսկ հրդեհը մարել հաջողվել է միայն առավոտյան ժամը երեքի սահմաններում: Հրդեհաշիջման աշխատաքներին մասնակցել է 28 բրիգադ:
Ինչպես հաղորդվում է, հրդեհին նախորդել է պայթյուն: Ենթադրվում է, որ այդ ամենի պատճառը գազի արտահոսքն է եղել :
Պայթյունի արդյունքում փլուզվել է նաեւ մոտակայքում տեղադրված ավտոբուսի կայանը, վնասվել են մի քանի ավտոբուսներ: Եվս մեկ պատահար է տեղի ունեցել Չինաստանի Հեբեյ նահանգում: Այս մասին հաղորդում է NTD-ն:











