Նյու Յորքի Բրուքլին թաղամասի առեւտրի կենտրոնններից մեկն են ներխուժել հարյուրավոր դեռահասներ եւ ավերել ճանապարհին հանդիպած ամեն ինչ։ Անվտագության աշխատակիցներն ու ոստիկանները մոտ երկու ժամ չեն կարողացել խոչընդոտել պատանի ջարդարարներին։
Դեպքը կատարվել է Kings Plaza առեւտրի կենտրոնում՝ Սուրբ ծննդից հետո, երբ բոլոր խանութներում հսկայական զողչեր են լինում։
New York Post-ը գրում է, որ դեռահասները Facebook-ով եւ Twitter-ով պայմանավորվել են ինքնատիպ ֆլեշ-մոբ կազմակերպել։
Դեռահասները մոտ 400 հոգի են եղել։ Նրանք բղավոցներով վազել են ամբողջ առեւտրի կենտրոնով մեկ՝ ավերելով ձեռքի տակ եղած ամեն ինչ եւ գողանալով զանազան մանր-մունր ապրանքներ։
Վախեցած վաճառողները շտապել են փակել խանութները, իջեցնել մետաղական շերտավարագույրը եւ թաքնվել ներսում։ Դեռահասներն առեւտրի կենտրոնն ավերել են մինչեւ երեկոյան ժամը յոթը։ Խանութն անգամ ստիպված են եղել փակել մեկ ժամով՝ կարգավորելու համար, փոխանցում է ՆՏՎ-ն։
Kings Plaza-ում արված տեսանյութում երեւում է, որ այս ու այնտեղ մշտապես քաշքշուկներ են տեղի ունենում։ Ավերածության ամենակրտսեր մասնակիցները հետո սոցցանցերի իրենց էջերում պարծեցել են, որ ծեծել են հսկիչներին եւ տուն վերադառնալիս կոտրել ավտոբուսի ապակիները։
Դեռահասների արարքի պատճառն անհայտ է։ Որոշ տվյալներով՝ դա տեղի է ունեցել այն խոսակցությունների պատճառով, թե այնտեղ ելույթ է ունենալու հայտնի ռեփեր Fabolous-ը։ Վարկած կա նաեւ, որ ակցիան տարերային է եղել։











